copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:35 14-03-2025

«Էլկա» ակումբում 2 տղամարդ ապակյա շշերով հարվածել են միմյանց, կոտրել ակումբի գույքը, ապա վիճաբանությունը շարունակել դրսում. shamshyan.com

Մարտի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 31 հասցեում գործող «Էլկա» ակումբում երկու տղամարդ վիճաբանել են միմյանց հետ, ապակյա շշերով կոտրել ակումբի գույքը և հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված ակումբ են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ոորոշ ժամանակ հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Վարդանանց-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում նկատել են 2 քաղաքացու, որոնց վրա առկա է եղել արնանման հետքեր և մարմնական վնասվածքներ, նշված քաղաքացիներին մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերյոժա Ն․-ն։

Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սերյոժա Ն․-ն և Անդրանիկ Բ․-ն ժամը 01։30-ի սահմաններում «Էլկա» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իրար հետ, ապակյա շշերով հարվածել միմյանց, կոտրել ակումբի գույքը, տևական ժամանակ խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը, որից հետո դուրս են եկել ակումբից և վիճաբանությունը շարունակել են Վարդանանց-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում, փոխադարձ հարվածներ հասցրել միյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել