copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:20 13-03-2025

Կոտայքում բախվել են Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը, «Mercedes»-ը և կայանված «Նիվա»-ն․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17,5 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Կամո Դանիելյանի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սասուն Եղիազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղաքրունքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հարությունյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

«ՎԱԶ 2121»-ը եղել է կայանված և նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը