Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 13-03-2025

Օրակարգ․ Հայաստանը քանդելով՝ Նիկոլ Փաշինյանն «Արևմտյան Ադրբեջան» է կառուցում․ Արման Աբովյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արման Աբովյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներին տված հարցազրույցի, ՀՀ-ում նրանց շրջագայության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, նրանց նկատմամբ գործադրվող բռնությունների, Արցախի հարցն օրակարգում պահելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արման Աբովյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան» է կառուցում՝ Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժելով։ «Այն, որ այս իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը տանում է դեպի ապամոնտաժում, իրենք դա չեն էլ թաքցնում, որովհետև հիշենք նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինչ-որ բան պետք է քանդել, հետո՝ նոր կառուցել։ Հիմա իրենք քանդում են Հայաստանը՝ տեղը կառուցելով, ըստ էության, իրավական հիմքեր ստեղծելով՝ նվազագույնը «Արևմտյան Ադրբեջան» կառուցելու համար»,- նկատեց նա։

Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ Փաշինյանի «Իրական Հայաստան»-ը նույն «Արևմտյան Ադրբեջանն» է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ