copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:52 07-03-2025

Ռուբեն Վարդանյան ջան, դու դեռ այնքան անելիք ունես, խնդրում եմ թույլ մի տուր, որ հատվի անդառնալիության կետը. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Վարդանյանի ուղերձը լսելու պահից ի վեր միտքս մի ակնթարթ անգամ չեմ կարողացել անջատել նրա ձայնից, խոսքից ու հաղորդած մտքերից։ Ես այդ ուղերձի վերլուծությամբ չեմ ուզում զբաղվել, այնքան ամբողջական, ազնիվ, արժեքային էր ամեն դրվագ, որ իմաստ չկա դա անգամ քննարկելու, զուտ լսել է պետք՝ բառ առ բառ․․․

Միայն մի բան կուզեմ, որ Ռուբենը ինչ-որ հրաշքով դադարեցնի հացադուլը (թեև շատ լավ գիտակցում եմ, թե ինչու է նման քայլի դիմում), բայց կարծում եմ, որ կան լուծումներ, ելքեր, որ Ռուբենի ասած հայկական աշխարհը չի կարող «չաշխատել», չի կարող ջանքը մնալ անարդյունք։ Ռուբենի պես արժեքներով մարդը պետք է ապրի ու ապրի ազատ, չի՞ կարող չէ շարունակ անարդարն ու վատը հաղթել, այդպես չպետք է լինի․․․

Ռուբեն Վարդանյան ջան, դու դեռ այնքան անելիք ունես, խնդրում եմ թույլ մի տուր, որ հատվի անդառնալիության կետը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր