copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:03 10-03-2023

Ալիևի հայտարարություններն ու արցախցիների տեսակետը հակադիր բևեռներում են և երբեք չեն հատվի

Արցախը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ո՛չ որպես փոքրամասնություն, ո՛չ որևէ այլ ձևով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե Արցախում (նկատի ունի Ադրբեջանի կազմում- խմբ․) բնակվող հայերի կյանքն այսուհետ ավելի լավն է լինելու, քան նախկինում։

Նա նաև հայտարարել էր, թե Ադրբեջանը բազմազգ և բազմադավ երկիր է, որտեղ ազգային փոքրամասնւթյունների իրավունքները պաշտպանված են սահմանադրությամբ։

«Արցախը, ինչպես և Ադրբեջանի Հանրապետությունը, Խորհրդային միության գործող Սահմանադրությանը համահունչ, անկախություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ միասին։ Ադրբեջանը երբ ձեռք է բերել անկախություն, նա չուներ Արցախի որևէ բնակչի հանրաքվեի ձայն։ 1991 թվականի հանրաքվեով Արցախն անկախացել է։ Այս համատեքստում, Ադրբեջանը պետք է հարգի միջազգային նորմեը և ընդունի Արցախի անկախությունը։ Ադրբեջանի նախագահի կողմից կատարվող մնացած բոլոր հայտարարությունները զուտ նրանց ցանկություններն են։ Այդ առումով՝ Արցախի Հանրապետությունը ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն հայտարարել են արցախահայության կամքը։ Ե՛վ Ադրբեջանի իշխանությունները, և՛ միջազգային հանրությունը պետք է հաշվի նստեն այսօրվա դրությամբ 120․000 բնակչի կամքի ու տեսակետի հետ։ Չպետք է տեղի տալ արկածախնդրության ու ագրեսոր Ադրբեջանի առավելապաշտ տեսակետներին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանև ինքնիշխանության մասին Ալիևի հայտարաությանը․ «Ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում ավելի բարձր է դասվում, քան տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որևէ կերպ չի առնչվում Արցախի Հանրապետության հետ»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում