copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 02-03-2025

Երևանում՝ մետրոյում, տղամարդը փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը և հայտնել, որ առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում իր անչափահաս երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկաններին փոխհյուպատոսը հայտնել է, որ ինքը իր անչափահաս տղայի հետ «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնելիս է եղել դեպի «Սասունցի Դավիթ» կայարան։

Մետրոյի «Հանրապետության հրապարակ»-ում նրանց է մոտեցել հաղթանդամ, ռուսախոս մի տղամարդ, ով այնուհետև վագոնում հետևել է իրենց։ Հաջորդ կայարանում ինքը իր որդու հետ գնացքից իջել է, երբ այդ տղամարդը մոտեցել է իր որդուն, նստել նրա կողքին, որից հետո նշված տղամարդը անպարկեշտ (սեքսուալ) ժեստեր է արել, բայց չի դիպել տղային։ Իսկ երբ մետրոյից իջել են, նկատել է, որ այդ ռուսախոս տղամարդն այլևս իրենց տեսադաշտում չի երևում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ժամեր անց ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահում տվյալ արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Լոռու մարզում հաշվառված 45-ամյա Դ. Թ.-ին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին