Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 19:00 22-02-2025

Էդգար Ղազարյանին հետապնդելով՝ իշխանությունը ժողովրդի ձայնն է լռեցնում․ հարցում

Նախօրեին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրավիրվել է ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության։

Ավելի ուշ էլ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրեց, որ քաղաքական հետապնդման արդյունքում Էդգար Ղազարյանին առաջադրվել է մի մեղադրանք, որով նրան կարող է սպառնալ մինչև տարի ազատազրկում։

Այսօր տեղի ունեցավ Էդգար Ղազարյանին առաջադրված քրեական գործով դատական նիստը, որի որոշման հրապարակումը կլինի վաղը՝ 10։00-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչի՞ են ուզում հասնել իշխանությունները՝ Էդգար Ղազարյանին քաղաքական հետապնդման ենթարկելով»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ դա հասարակությանը լռեցնելու փորձ է։

«Ժողովրդի ձայնն է լռեցնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա արվում է երկիրը կործանելու համար։ «Երկիրը կործանելու, ուրիշ նպատակ չկա»,- ասաց նա։

«Շատ պետքս ա»,- անտարբեր պատասխանեց մի կին։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ իշխանություն չկա, որ ինչ-որ բան էլ անի։

«Իշխանություն կա, որ իմանամ ինչի մասին են մտածել։ Իշխանություն չկա, ինչ իշխանություն»,-նշեց նա։

«Բոլոր հակա-ներին ու ճիշտ խոսացողներին միշտ լռեցնում են»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի