copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:00 20-08-2022

Աղազարյանը Փաշինյանին փիղ է համարում, Էդգար Ղազարյանին էլ՝ թալանչի

«Փողոցով քայլում են մարդիկ, կենդանիներ, և տուզիկը հաչում է փղի վրա, ասում են՝ ախպեր, ինչի՞ ես հաչում այդ փղի վրա, դու ի՞նչ կարաս անես փղին, փիղն իր համար հանգիստ, հանդարտ քայլելով գնում է, ասում են՝ թող հասկանան, որ տուզիկի մեջ ինչ-որ բան կա, որ հաչում է փղի վրա։ Հիմա, շատ ներողություն, Էդգար Ղազարյանը ո՞վ է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է իրենից ներկայացնում, կներեք, այդ ոչնչությունը, նա հասարակ սրիկա է, թալանչի, մարզպետ եղած ժամանակ թալանածն էլ Կոմիտասում վեր է ածել անշարժ գույքի»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազայանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի՞ Էդգար Ղազարյանի հետ հանդիպել, բանավիճել։

Թեև շատերը հենց Աղազարյանի մտքի գոհարներն են ծիծաղելի համարում, բայց նա էլ ծիծաղելի համարեց Էդգար Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը։

«Նիկոլ Փաշինյանն այս դժվար պայմաններում ժողովրդի կողմից ձևավորված իշխանության ղեկավարն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է գնա նրա հետ ինչ-որ հանդիպմա՞ն։ Ծիծաղելի է։ Այս հանդիպումը չի եղել, չի էլ լինի։ Էդգար Ղազարյանը չի ներկայացնում իրենից այն անհատականությունը, այն հասարակական միավորման ղեկավարը, կամ քաղաքական ուժերի ղեկավար համակարգողը, որ իրեն թույլ տա վարչապետին հանդիպաման առաջարկ անել»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել