copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:43 21-02-2025

Խաղաղության հիմքը դրված է. Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն վեճերի եւ երկարատեւ հակամարտությունների կարգավորման համար, հատկապես այնտեղ, որտեղ խաղաղության հեռանկարը հասանելի է:

Հարավային Կովկասը հենց այդպիսի տարածաշրջան է, որտեղ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ հասանելի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հապաղել կամ ուշանալ կայունություն ապահովելու հարցում, եւ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. Հայաստանը հաստատակամորեն քայլում է դեպի խաղաղություն:
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր` հաստատելու կայուն միջպետական հարաբերություններ:

Մենք հավատարիմ ենք տարածաշրջանային հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը:

Մենք պատրաստ ենք շարունակել սահմանների սահմանազատման ընթացիկ գործընթացը՝ երկու երկրների կողմից անցյալ տարի ստորագրված, համաձայնեցված կանոնակարգի հիման վրա:
Մենք պատրաստ ենք երկխոսության՝ փոխադարձ մտահոգության բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար հարցերը քննարկելու համար:

Իմ լավատեսությունը վերաբերում է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Իրականում, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու եւ տնտեսական ու առեւտրային համագործակցություն խթանելու համար էական խոչընդոտներ չկան: Մենք պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար եւ սպասում ենք դրական ազդակների Թուրքիայից:

Խաղաղության հիմքը դրված է: Այժմ անհրաժեշտ է դադարեցնել բեմականացված պրովոկացիաները եւ արհեստական լարվածությունը: Փոխարենը, մենք պետք է աշխատենք ինստիտուցիոնալ խաղաղություն կառուցելու շուրջ: Ցանկացած ձգձգում ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգավոր մեր ամբողջ տարածաշրջանի ապագայի համար:

Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի