Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 13-03-2025

Բնակարաններ, առանձնատուն, կայանատեղի, 19․5 մլն եկամուտ․ Սարգիս Խանդանյանի և ծնողների ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի և նրա ծնողների՝ Հայկ Խանդանյանի ու Սուսաննա Բադալյանի 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Խանդանյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 առանձնատուն՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, որը ձեռք է բերել 1991 թվականի նոյեմբերի 5-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ կրկին Գավառում, որը ձեռք է բերել 1995 թվականի մարտի 9-ին։

ՔՊ-ական պատգամավորի նախորդ տարին բարեբեր է եղել․ նա նույն օրը՝ 2023-ի դեկտեմբերի 12-ին Երևանում ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի, որոնց նա տիրապետում է արդեն միանձնյա սեփականությամբ։

Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա՝ Սարգին Խանդանյանը չի հայտարարագրել։ Հաշվետու տարում նա ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում ունեցել է 4 մլն 296․671 դրամ փոխառություն, որը տարվա ընթացքում զրոյացվել է և տարեվերջին այլևս չի եղել։

Խանդանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․5 մլն դրամ, տարեվերջին՝ 3 մլն 600 հազար դրամ։ Կանխիկ միջոցներ իշխանական պատգամավորը չի հայտարարագրել։ Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 18 մլն 152․579 դրամ, որից 11 մլն 685․527 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 4 մլն 296․671 Արդշինբանկից ստացված փոխառությունները, իսկ 2․170․381 ՀՀ Ֆինանսների նախարարությունից տրված փոխառությունների դիմաց ստացված եկամուտը։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 543 հազար դրամ։

Պատգամավորի հայրը՝ Հայկ Խանդանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է որդու հայտարարարգած Գավառի բնակարանն ու առանձնատունը, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։ Վերջինիս բանկային հաշիվները դատարկ են եղել, կանխիկ գումար նույնպես նա չի հայտարարագրել։

Հայկ Խանդանյանի տարեկան եկամուտը կազմել է 804 հազար դրամ, որը նրա կենսաթոշակն է։ Պատգամավորի մոր՝ Սուսաննա Բադալյանի հայտարարագրում կրկին նույն պատկերն է։

Անշարժ գույքի բաժնում հայտարարագրված են Գավառի բնակարանն ու առանձնատունը՝ համատեղ սեփականությամբ։ Նա նույնպես կանխիկ և անկանխիկ միջոցներ չի ունեցել իսկ նրա միակ եկամուտը եղել է 628․200 դրամ կենսաթոշակը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ