Ուղիղ եթեր

Օրակարգ. Փաշինյանի դեմքով աշխարհին ներկայանալն ամոթ է հայ ժողովրդի համար. Նաիրա Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Կարապետյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան վերջին այցերի և արժանացած ընդունելության, նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից դիվանագիտական համայնքին ուղղված քննադատության, Բագրատ Սրբազանի վերջին ուղերձի և հետագա պայքարի մարտավարության, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Ալեն Սիմոնյանի՝ արցախիներին թիրախավորող վերջին հայտարարություններին, զրուցել օրակարգային մի շարք այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ։

Նաիրա Կարապետյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով աշխարհին ներկայանալն ամոթ է հայ ժողովրդի համար:

«Այն, որ այլևս ամոթ է արտասահմանում ներկայանալ, որ մենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանից ենք, դա փաստ է։ Երբ որ մենք մեր արտասահմանյան այցերի ժամանակ հանդիպում ենք մարդկանց, ովքեր հետաքրքրվում են, թե մենք որտեղից ենք, մենք տալիս ենք օրինակ Հենրիխ Մխիթարյանի անունը, որպեսզի մեզ հավասարեցնեն նրա հետ, մենք Լևոն Արոնյանի անունն եմ տալիս։ Ես ասում եմ անուններ, ովքեր դուրս են եկել Հայաստանից, նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով, նրանց ապաշնորհ վերաբերմունքի պատճառով։

Ասել, որ մենք մի երկրից ենք, ով մենակ թողեց իր հայրենակիցներին՝ ահռելի ադրբեջանական բանակի դեմ և ոչինչ չարեց, դա շատ ամոթ է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ Սերժ Սարգսյանը գլոբալիստների կողմից մերժվեց, քանի որ նա մոտ էր Արցախի հարցի լուծմանը։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել