Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:05 17-02-2025

Տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ կոնկրետ միջոցներ պետք է կիրառել. Ավինյան

«Քաղաքացիների որոշ քանակ, այնուամենայնիվ, շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե, քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց, այնուամենայնիվ, կա»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, մարդիկ այդպես են վարվում տարբեր դրդապատճառներով. «Մարդ կա, իրապես համարում է, որ տրանսպորտի թանկացումն արդարացված չէ, և ինքն իրավունք ունի բոյկոտելու։ Մարդ կա, որ ուղղակի առիթից օգտվում է, և սա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին»։ Ըստ նրա, այդ պատճառով տեղի են ունենում տարբեր միջադեպեր, երբ վարորդների նյարդերը տեղի են տալիս. «Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել ավտոբուսի վարորդներին։ Դա էլ նույնպես հասկանալի է։ Չնայած տեսնում եմ, որ երբեմն կոշտ արձագանքով միջադեպեր կան»,- ասել է նա։

Ավինյանը նաև հայտարարել է, թե մայրաքաղաքում հանրային տրանսպորտի բարեփոխումները շարունակական են, սակայն դա կախված է քաղաքացիներից ու իրենց պարտաճանաչությունից։

«Եթե մենք տարատեսակ արդարացումներով շարունակենք ինչ-որ ծավալի չվճարել հանրային տրանսպորտի համար, վստահեցնում եմ՝ այն ռեֆորմները, որ նախատեսել ենք, ուղղակի կդանդաղեն։ Օրինակ՝ այս տարի նախատեսել ենք 45 տրոլեյբուս գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել»,- ասել է նա՝ շեշտելով,- «Ովքեր մտնում են ավտոբուս ու չեն վճարում, աջակցում են այն օրակարգին, որ Երևանում այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Նրանք չեն ուզում շարունակական զարգացում, այլ հակառակը՝ ուզում են, որ ավտոբուսների տեխնիկական վիճակը վատթարանա, որովհետև գումարներն ուղղվում են ավտոբուսների, մետրոպոլիտենի արդիականացմանը, աշխատավարձերի վճարմանն ու այլ նման ծախսերի»։

Նա խոսել է նաև հետագա քայլերի մասին, ասելով, որ արդարացումների ժամանակն անցել է. «Առաջարկում եմ անցնել համապատասխան միջոցների կիրառմանը, որ արդարացումներով առաջնորդվող մարդիկ այդպես չանեն»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից