Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 19:29 14-02-2025

1.5 միլիոն տուգանք ու 6 տարվա ազատազրկում. ինչ է սպասվում «մարաթոնների թագուհուն»

ՌԴ-ում աղմկահարույց դատավարություն է ընթանում առցանց գործունեություն ծավալող բլոգերի նկատմամբ։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Մարաթոնի թագուհի» մականվամբ Ելենա Բլինովսկայան ռուս ամենահարուստ բլոգերներից է, հայտնի է իր «մարաթոններով»՝ օնլայն դասընթացներով։ Դատարանը նրան մեղադրում է հարկերից խուսափելու, փողերի լվացման և ֆինանսական խարդախությունների մեջ։

Ըստ մեղադրանքի՝ նա նպատակաուղղված կիրառել է ֆինանսական սխեմաներ, ստեղծել կեղծ իրավաբանական անձինք հարկերից խուսափելու համար։ Մոսկվայի Սավյոլովսկի դատարանում Ելենա Բլինովսկայայի գործով դատական նիստի ընթացքում դատախազը Ելենա Բլինովսկայայի համար պահանջել է՝ 6 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի բանտում, 1.5 միլիոն ռուբլու տուգանք, բիզնեսով զբաղվելու 5-ամյա արգելք։

Դատախազը պահանջել է նաև բռնագրավել Բլինովսկայայի և նրա ամուսնու ունեցվածքը, որի վրա կալանք է դրվել։ «Մարաթոնի թագուհին» կարող է կորցնել նաև ավելի քան 50 հողատարածք, շենքեր, շինություններ, Bentley և Lamborghini, ինչպես նաև արգելափակված հաշիվներում գտնվող գումարներ։

Նշենք, որ հարկային մարմիններն ավելի վաղ ներկայացրել էին, թե այս բլոգերը 918 միլիոն ռուբլու հարկային պարտավորություն չի կատարել։ Սակայն հետագայում այդ պարտավարությունը կրճատվեց, կազմելով 587 միլիոն ռուբլի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ