copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:22 02-03-2021

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Ինչպես հայտնում է «Ermeni Haber Ajansi»-ին Ստամբուլի քաղապետ Իմամօղլին կարող է դատապարտվել 2 տարի ազատազրկման: Այդ մասին «Ermeni Haber Ajansi»-ին գրում է.

«Թուրքիայում կայացել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված դատական գործի լսումները։ Իմամօղլուն մեղադրվում Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Իմամօղլուն հունիսի 5-ին՝ Օրդուից Ստամբուլ վերադառնալիս, օդանավակայանում տեղի ունեցած վեճի ժամանակ վիրավորել է Օրդուի նահանգապետին, ինչի առթիվ նահանգապետարանը հայց է ներկայացնել վերջինիս դեմ։

Պաշտպանության կողմը պնդում է, որ իրականում Իմամօղլուն վերադառնալիս է եղել հանրահավաքից, նրա ձայնը խզված է եղել, ինչի արդյունքում էլ խոսքերը սխալ են հասկացվել։

Մասնավորապես Իմամօղլուին վերագրվում է «նահանգապետը շանտղություն է արել» խոսքերը (թուրքերեն՝ vali itlik yapmıştır), մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի՝ Իմամօղլուն իրականում ասել է՝ «Նահանգապետը մանրացել է» (թուրք․՝ vali basitlik yapmış), բայց առաջին վանկը ձայնի խզվածության պատճառով չի լսվել։

Դատախազությունը Ստամբուլի քաղաքապետի համար 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է պահանջել։ Իմամօղլուի փաստաբանի պահանջով նիստը հետաձգվել է»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը