copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:30 14-02-2025

Թուրքական ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո

Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Այդ նպատակով 2025-ի հունվարին թուրքական ակումբը համապատասխան առաջարկ է արել ռուսական ակումբին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ «Կրասնոդարը» տվել է համաձայանություն, սակայն տրանսֆերը չի կայացել հայկական կողմի միջամտության պատճառով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը դեմ են հանդես եկել հայ ֆուտբոլիստի թուրքական ակումբ տեղափոխվելուն։


Թուրքական աղբյուրը դա համարել է քաղաքական պատճառներից բխած հետևանք։ Նշվում է, որ թուրքական ակումբը Սպերցյանին իր շարքերում տեսնելու համար պատարստ է եղել վճարել 10 մլն եվրո։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկանում էր մեկ այլ հայ խաղացողի՝ Արսեն Զախարյանին տեսնել իր շարքերում, սակայն տրանսֆերը չէր կայացել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի