copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:14 11-02-2025

ԱՄՆ ֆինանսների նախարարը մեկնում է Կիև՝ Զելենսկիի հետ հանդիպման

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի այցը Ուկրաինա մոտ ապագայում։ Այս մասին հայտնում է РБК- Украина-ն՝ հղում կատարելով Թրամփի X-ի հրապարակմանը։

Թրամփի խոսքով՝ Ուկրաինա այցի ընթացքում Բեսենտը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Այս պատերազմը պետք է և շուտով կավարտվի. չափազանց շատ մահեր և ավերածություններ եղան։ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ չնչին արդյունքներով: Երբ Ամերիկան ​​ուժեղ է, աշխարհը խաղաղության մեջ է»,- գրել է Թրամփը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Բեսենտը մտադիր է այս շաբաթ այցելել Ուկրաինա՝ նախնական բանակցությունների շրջանակներում՝ հազվագյուտ մետաղների հետ կապված։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքրքրված է ուկրաինական հազվագյուտ մետաղներով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեմ չէ Ուկրաինայի հետ զենքի մատակարարման դիմաց հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ ձեռք բերելու գործարքին։

Դրան Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան բաց է ԱՄՆ-ի առաջարկների համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը