copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:26 20-03-2022

Թուրքիան գլխավոր խնդիր է անվանել Պուտինի և Զելենսկիի հանդիպման կազմակերպումը

Թուրքիան իր գլխավոր խնդիրն է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը։ Այս մասին քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Մենք բաց ենք պահում մեր հաղորդակցության ուղիները երկու կողմերի հետ: Դա շատ կարևոր է, և մեր ջանքերն ուղղված են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ուղիղ հանդիպում կազմակերպելուն»,- Քալինի խոսքերը մեջբերում է Anadolu-ն:- Կողմերը տեխնիկական մակարդակով հանդիպում են Բելառուսում: Այսօր հիմնական խնդիրը բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելն է»։
Քալինի խոսքով, Թուրքիան համոզված է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորության մեջ։
«Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, հիմա միայն հարցն այն է, թե երբ և ինչպես դա ձեռք կբերվի»,- ասել է Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել