copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:44 10-02-2025

Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից․ Washington Post

The Washington Post-ը հրապարակել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը, որը նվիրված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

«Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որ Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է և որին ցմահ ազատազրկում է սպառնում, ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի»,- գրել է Իգնատիուսը:

Հոդվածագիրը հիշեցրել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Սակայն իրականում, ըստ հոդվածագրի, նրա հետ կապված հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ։

Իգնատիուսն անդրադարձել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժմանը և հայ բնակչության բռնի տեղահանմանը։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
13:15 Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно», ես ասել եմ՝ «Ребята, давайте быть» բարեկիրթ. Ռուբինյան