copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:04 24-08-2021

Washington Post-ը հայտնել է ԿՀՎ տնօրենի՝ թալիբների հետ գաղտնի հանդիպման մասին

Քաբուլում գաղտնի հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի և «Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Աբդուլ Հանի Բարադարի միջև: Այսպիսով, առաջին անգամ այս մակարդակի երկխոսություն է տեղի ունեցել ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի եւ «Թալիբանի» առաջնորդներից մեկի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Gulf News պորտալը՝ հղում անելով Washington Post-ին, կողմերը կարող են քննարկել Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերման և քաղաքացիներին տարհանելու և աֆղաններին օգնելու վերջնաժամկետի հարցը։

Հետաքրքիր է, որ հենց Բարադարն էր ձերբակալվել ԿՀՎ գործակալների կողմից 2010 թ. Նա ութ տարի անցկացրել է բանտում, այնուհետև Քաթարում զբաղվել ԱՄՆ-ի հետ բանակցություններով:

Ավելի վաղ մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Վաշինգտոնը, իբր, բանակցություններ է վարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ նախքան գրոհայինների՝ Աֆղանստանում իշխանությունը զավթելը: Լրագրողները պնդում էին, որ Միացյալ Նահանգները խոստացել է դադարեցնել աֆղան զինվորականների օդային աջակցությունը՝ ամերիկացի դիվանագետների և զինվորականների անվտանգության երաշխիքների դիմաց: Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն մինչեւ օգոստոսի 31-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի