Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:30 10-02-2025

72%-ը բոյկոտում է, 28%-ը՝ վճարում․ ի հեճուկս իշխանությունների՝ երևանցիները դեմ են տրանսպորտի թանկացմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը շարունակում է մնալ երևանցիներին ամենաշատը մտահոգող թեման։ Չնայած իշխանությունների բոլոր հավաստիացումներին, որ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է թանկացմանը և պարտաճանաչ կերպով վճարում է, իսկ բոյկոտողները փոքրամասնություն են կազմում, այնուամենայնիվ իրականությունը հակառակի մասին է վկայում։

Չնայած իշխանամետ լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում հարցված 10 քաղաքացիներից 10-ն էլ կողմ են արտհայտվում թանկացմանը, նշում՝ արժե նոր ավտոբուսներից օգտվելու համար 50 դրամ ավելի շատ վճարել, սակայն նույն այդ հրապարակումների մեկնաբանություններում քաղաքացիների մեծասնությունը դժգոհում է թանկացումից, մեղադրում այն արդարացնող քաղաքացիներին։ Բացի այդ, մեր կողմից անցկացված հարցախույզները ևս վկայում են, որ մայրաքաղաքում բոյկոտի մթնոլորտ է տիրում, իսկ այսպես կոչված բարեփոխումներն արդեն իսկ տապալվել են։

Երևանցիների իրական տրամադրությունները հասկանալու համար՝ Oragir.News-ը հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել։ Մեր յուբության և տելեգրամյան ալիքների բաժանորդներին հարց ենք ուղղել, թե հանրային տրանսպորտից օգտվելիս որքան են վճարում՝ առաջարկելով 4 պատասխան․ «100 դրամ, եթե վարորդը հրաժարվում է վերցնել, անվճար», «150 դրամ», «Երկարաժամկետ փաթեթներով», «Չեմ վճարում, բոյկոտում եմ»։

Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը փաստացի բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը․

Նախորդ 1 օրվա ընթացքում մեր յութուբյան ալիքում հարցմանը մասնակցել է 5700 քաղաքացի, որոնց 45%-ը պատասխանել է, որ վճարում է 100 դրամ, եթե վարորդը հրաժարվում է այն վերցնել՝ անվճար է երթևեկում, իսկ 27%-ն առհասարակ չի վճարում՝ բոյկոտում։ Հարցվածների 26%-ը նշել է, որ վճարում է 150 դրամ, և միայն 2%-ն է, որ օգտվում է երկարաժամկետ փաթեթներից։ Այսպիսով՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 72%-ը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը, և միայն 28%-ն է վճարում թանկացված ուղեվարձը։



Գրեթե նույն պատկերն է նաև մեր տելեգրամյան ալիքում, որտեղ հարցմանը մասնակցել է 153 քաղաքացի։ Հարցվածների 52%-ը պատասխանել է, որ վճարում է 100 դրամ, իսկ եթե վարորդը հրաժարվում է այն վերցնել՝ անվճար է երթևեկում, 31%-ը՝ առհասարակ չի վճարում։ Այս հարթակում հարցմանը մասնակցած քաղաքացիների միայն 14%-ն է նշել, որ վճարում է 150 դրամ, իսկ փաթեթներից օգտվում է 3%-ը։ Ընդհանրացնելով տվյալները՝ փաստենք, որ հարցվածների 83%-ը բոյկոտում է թանկացումը, կողմ արտահայտվում՝ 17%-ը։



Ամփոփելով հարցմանը մասնակցած 5853 քաղաքացիների կարծիքները, ապա նրանց գերակշիռ մեծամասնությունը՝ ավելի քան 72.28%-ը (4231 քաղաքացի) բոյկոտում է այս թանկացումը, իսկ իր բոյկոտն արտհայտում է կա՛մ 100 դրամ վճարելով, կամ առհասարակ չվճարելով։ Թանկացմանը կողմ է արտահայտվել հարցվածների միայն 27․72%-ը (1622 քաղաքացի), որոնց մեծ մասն էլ՝ ընդհանուր թվով 1503 քաղաքացի վճարումը կատարում են մեկանգամյա օգտագործման 150 դրամանոց ուղետոմսերով, իսկ քաղաքապետարանի առաջարկած երկարաժամկետ փաթեթները քաղաքացիների կողմից համատարած կերպվով մերժվում են․ դրանցից օգտվում է հարցված 5853 քաղաքացիներից 119-ը, կամ հարցվածների ընդամենը 2․03%-ը։

Այսպիսով՝ փաստենք, որ ի հեճուկս քաղաքային իշխանությունների բոլոր հավաստիացումներին՝ երևանցիների ճնշող մեծամասնությունը դեմ է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը և բոյկոտում է այն։ Այս օրերին մայրաքաղաքում իրականացվող բոյկոտն ընթանում է ճիշտ ուղղությամբ, և եթե այն նույն կերպ շարունակվի, ապա երևանցիների վստահության քվեին չարժանացած, սակայն քաղաքական ինչ-ինչ կոմիբինացիաների կիրառմամբ իշխանություն ձևավորած ուժերն այլ ելք չեն ունենա, քան նախկին 100 դրամ ուղեվարձին վերադառնալը։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից