Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:21 05-03-2025

Տրանսպորտի համար չեմ վճարում․ Ավինյանն ինձ դարձրել է անօրինական քաղաքացի․ թոշակառու

Oragir.News-ը այսօր՝ մարտի 5-ին, հարցախույզ էր անցկացնում, որի ժամանակ մեզ հանդիպեց մի կին, ով ցանկություն հայտնեց կոչով դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Թոշակառու քաղաքացին տրանսպորտի նոր սակագնի հետ կապված հայտնեց իր դժգոհությունը։ Նրա խոսքով՝ բիզնես փաթեթում, որն անսահմանափակ է, թոշակառուն 30% զեղչ է ստանում, իսկ մյուս փաթեթն արժե 1500 դրամ, որը չի զեղչվում։

«Ինձ անսահմանափակ փաթեթ պետք չի, ինձ պետք է 10-15 ուղևորատոմս։ Հիմա ես չեմ վճարում, 100 դրամ չեն վերցնում։ Ավինյանն ինձ դարձրել է անօրինական քաղաքացի։ Մի տեղ թոշակառու եմ, մի տեղ՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում