copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:09 08-08-2024

Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կյուսյու կղզու հարավային հատվածում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական ծառայությանը հղումով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: