Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 01-02-2025

Գլխավոր դատախազությունը Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարության մասով վարույթ չի հարուցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը կաշկանդվածություն ունի. մինչ օրս այս կառույցը Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանությունը ժխտող հայտարարության վերաբերյալ վարույթ չի հարուցել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի ուղիղ պահանջ է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ` հունվարի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, եւ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել։ Մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Այսպիսով` նա փաստացի հարցականի տակ է դրել այն, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, երբ գրեթե ողջ աշխարհը դա որակում է որպես «ցեղասպանություն»:

Նշենք, որ «ցեղասպանություն» տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հետևաբար, 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ լինել չէր կարող՝ իրադրությունների այդ մեկնաբանմամբ. սա` «ցեղասպանություն» տերմինի ծագումնաբանության վերաբերյալ:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրհիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Նշենք, որ Հայոց Ցեղասպանությունը ժխտելը քրեականացվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Շվեյցարիայում, որտեղ էլ ՀՀ վարչապետը նման ելույթ է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե այս իրավիճակը հաշվի առնելով, վերոնշյալ հայտարարության վերաբերյալ արդյոք կա՞ նախաձեռնված վարույթ, թե՞ ոչ: Դատախազը պատրաստվո՞ւմ է արդյոք վարույթ հարուցել՝ հանրության շրջանում լայն դժգոհության ալիք բարձրացրած այս հարցով: Կա՞ արդյոք կաշկանդվածություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` վերը հիշատակված օրենքը կիրառելու հարցում:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տվել են բավականին կարճ պատասխան. «Նշվածի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ»:

Հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը կաշկանդվածություն ունի ու խուսափում է օրենքի պահանջը կատարելուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:18 Իրանից հետո ԱՄՆ-ն կկենտրոնանա Ուկրաինայի հարցի վրա. Թրամփ
14:00 Հղի է, թե՞ ոչ. Մենչի դստեր արձագանքը երկրպագուներին հուզող ամենագլխավոր հարցին
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ