Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանի և Ասատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։