Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:57 25-10-2022

Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի օրվա անհետացած ձայնագրությունների մասով նոր վարույթ կհարուցվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնվի, որը կապված լինի անհետացած ձայնագրությունների հետ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անհետացած ձայնագրությունների մասով Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել, իսկ թե ներկայացված բողոքը կբավարարի, եւ նոր քրեական վարույթ կնախաձեռնվի, թե կմերժվի, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊՊԾ եւ ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ ռադիոկապ է եղել, սակայն խոսակցությունը չի ձայնագրվել եւ չի արձանագրվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշել էր. «Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, սակայն ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով, մինչդեռ կառավարության որոշումը սահմանում է, որ ռադիոկապը, ձայնագրվելուց բացի, նաեւ պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել»:

Ձայնագրության միջոցով պարզ կլիներ՝ ինչ է հանձնարարել Նիկոլ Փաշինյանը, արդյոք մեքենան կանգնեցնելու կամ չկանգնեցնելու հրաման տվել է, եւ, առհասարակ, ինչ են խոսել: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկվելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից