Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:12 28-01-2025

Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին 

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել երկրում ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին: «Այսօր առավոտյան ես երկար զրույց ունեցա նախագահի հետ, նա ընդունեց իմ որոշումը, իմ փաստարկները»,- ասել է Վուչևիչը։

Սերբիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Նովի Սադի երկաթուղային կայարանում բետոնե հովանոցի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Ուսանողները, որոնց աջակցում են ընդդիմադիր ակտիվիստները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ողբերգության մեջ մեղադրում են իշխանություններին։ Նրանց խոսքով՝ կոռուպցիան հանգեցրել է կայանի վատ վերանորոգմանը: Ի սկզբանե ցուցարարները պահանջում էին կատարվածի թափանցիկ հետաքննություն, սակայն այն բանից հետո, երբ իշխանությունները չլսեցին նրանց, սկսեցին քաղաքական պահանջներ առաջ քաշել, այդ թվում՝ անցումային կառավարության ստեղծում, որը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։