Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:12 25-01-2025

Որքանո՞վ է Հայաստանը հեռացել Ռուսաստանից. Meduza

Ռուսական Meduza պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների սառեցման և Հայաստան-Արևմուտք զարգացող հարաբերությունների մասին։

«Նախ՝ Հայաստանը միշտ էլ փորձել է հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ։ Օրինակ՝ հայկական բանակի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը շարունակվում է արդեն ավելի քան 20 տարի։ Այդ ընթացքում երկրում հասցրել է հայտնվել «Զառ» ուսումնական կենտրոնը, որի միջոցառումները պարբերաբար աղմկահարույց վերնագրեր են առաջացնում ռուսական պետական մեդիայում։ Ու թեև Հայաստանը միակ երկիրն է, որը Ռուսաստանի հետ միասին իր զորակազմն ուղարկել է Սիրիա՝ կառավարությանն օգնելու համար, միևնույն ժամանակ նրա զինծառայողներն օգնել են ՆԱՏՕ-ին Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում (այնտեղ, ըստ ամենայնի, նրանք դեռ կան) և նույնիսկ Մալիում։ Այս փաստը ստորագրված խարտիայում նշված է որպես հայկական կողմի վաստակ ԱՄՆ-ի առաջ։ Հայաստանի նախկին իշխանությունները (խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին է) կարող էին ավելին անել այս ուղղությամբ, եթե չլիներ Մոսկվային զայրացնելու և Ղարաբաղի հարցում աջակցությունից զրկվելու վախը»,- գրում է պարբերականը։

Հայաստանն այդքան էլ չի հեռացել Մոսկվայից

«Հայաստանն այդքան էլ չի հեռացել Մոսկվայից»,- փաստում է պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, և Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ այն դուրս չի բերվի։ Բացի դրանից՝ Հայաստանում դեռ կարելի է «Միր» քարտերից գումար հանել «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներց:

«Այո, մյուս բանկերը հրաժարվել են դրանցից, բայց միայն ամերիկյան պատժամիջոցների խստացման պատճառով։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի և դեպի ծով ելքի բացակայությունը՝ Հայաստանը, իհարկե, չի կարող մասնակցել պատժամիջոցների շրջանցման սխեմաներին այնպես, ինչպես, օրինակ, Ղազախստանը կամ Թուրքիան»,- ընդգծում է պարբերականը։

Հոդվածում նշվում է նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի օգուստների մասին. «Դե ֆակտո խզելով կապերը ՀԱՊԿ ռազմական բլոկի հետ՝ հայ պաշտոնյաները նախանձելի հաճախականությամբ ընդգծում են, որ ԵԱՏՄ-ում դրական կողմեր են տեսնում»։

Արդյո՞ք Հայաստանն ամբողջությամբ կշրջվի դեպի Արևմուտք և կխզի Ռուսաստանի հետ կապերը

«Ինչ էլ որ ասեն ռուսական, հայկական մեդիադաշտում, Հայաստանը չի կարող ամբողջությամբ շրջվել դեպի Արևմուտք։ Նույնիսկ եթե Բաքվի հետ հակամարտությունը հաջողությամբ ավարտվի, և Երևանը սկսի ադրբեջանական գազ գնել, դա նրան ավելի շատ կկապի իր տարածաշրջանի հետ։ Եվրամիության հետ Թուրքիայի միջոցով կապ, իհարկե, կհայտնվի, բայց Անկարան կարող է օգտվել դրանից և պարբերաբար ճնշել։ Ուստի Ռուսաստանը դժվար թե դադարի Հայաստանի գործընկերը լինելուց»,- գրում է պարբերականը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել