copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:30 23-01-2025

Սիրունյանը սիրուն չէ. ինչո՞ւ ինքնաբացարկ տվեց հայհոյախոս թեկնածուն

Դատական իշխանության համալրումը խնդրահարույց է դառնում։ ԲԴԽ անդամի թեկնածու գտնելը, պարզվում է՝ այնքան էլ դյուրին չէ։ Դա ապացուցվեց օրեր առաջ, երբ ՔՊ-ն թեկնածու առաջադրեց ատելության խոսքի հայտնի հանրայնացնող Ալեքսանդր Սիրունյանին։ Իսկ երկու օր անց հանրության բուռն քննադատության տակ հանվեց նրա թեկնածությունը։

Հունվարի 22-ին Սիրունյանը հայտարարեց ինքնաբացարկ տալու իր որոշման մասին, նշելով, որ ինքնաբացարկի պատճառները երկուսն են։ Առաջինն այն է, որ նախորդ օրերին եղան քննարկումներ՝ երկու գույքային հարցի շուրջ, հողամասի և մի ընկերությունում նրա ներգրավվածության հետ կապված։ Եվ այս պայմաններում նա գտել է, որ իր «նշանակումը հնարավոր չէ»։

Սիրունյանի ինքնաբացարկին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին։ «Մենք որոշում ենք կայացրել, որը հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմով անցել է, ֆիլտրվել է, թեկնածուն որոշել է ինքնաբացարկ հայտնել: Ոնց որոշել և որոշվել է, որ առաջադրվի, այդպես էլ որոշել և որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի»,- ասել է Փաշինյանը:

Իրականում՝ ինչո՞ւ ինքնաբացարկ տվեց Ալեքսանդր Սիրունյանը։

Սիրունյանի ներկայացրած պատճառաբանությունը ծանրակշիռ է, սակայն արժանահավատ չէ։ Բանն այն է, որ Սիրունյանի թեկնածությունը քննարկվում էր տևական ժամանակ։ Եվ իշխանությունը, նախքան նրան առաջադրելը, ժամանակ ու հնարավորություն ուներ ճշտելու, թե ինչ գույք ունի, ինչ ընկերությունում է ներգրավված, դրանք ինչպես են համատեղվելու նրա նոր պաշտոնի հետ։ ՔՊ-ն Սիրունյանին առաջադրելուց առաջ այս հարցերի վրա ուշադրություն չի դարձրել։ Նշանակում է՝ կարող էին հարթել դրանք։ Հետևապես՝ գույքն ու մասնաբաժինը չէին կարող լինել նրա ինքնաբացարկի իրական պատճառը։

Հանրային խոսությում շրջանառվում է այլ վարկած։ Ասում են, թե իշխող կուսակցությունը ընկրկեց հանրային քննադատության տակ։ Ընդդիմադիր պատգամավորները, հասարակական կազմակերպությունները, մամուլը, ֆեյսբուքյան օգտատերերը մատացույց էին անում, որ Սիրունյանը հակահասարակական վարք է դրսևորել, ատելության խոսք ու հայհոյանքեր է տարածել ֆեյսբուքի էջում։ Նրանք ակնարկում էին, որ Սիրունյանի թեկնածությունն անհաջող է։ Իսկ ՀԿ-ներն ուղղակի կոչ էին անում ԱԺ-ին մերժել նրա թեկնածությունը։ Այս օրերին պարզ երևած, որ Սիրունյանի նշանակումը բացասաբար կանդրադառնար ՔՊ հեղինակության, վարկանիշի վրա։ Ժողովրդականության ենթադրյալ անկումը հաշվի առնելով, Փաշինյանը որոշել է հանել Սիրունյանի թեկնածությունը, պատասխանատվությունը գցելով վերջինիս վրա։ Պատկերավոր ասած՝ պարզվեց, որ Սիրունյանը սիրուն չէ, դրա համար էլ նրա թեկնածությունը հանվեց։

Կարճ ասած՝ եթե այս վերջին ենթադրությունն է ճիշտ, և ՔՊ-ականների մեծ մասը Սիրունյանի նման հիմնավորապես կմերժվեն հանրության կողմից, ապա առաջիկա ընտրություններից առաջ ՔՊ-ն կա՛մ ռեբրենդինգ է անելու, համալրվելով նոր՝ հանրության կողմից ընդունելի դեմքերով, կա՛մ դաշինք է կազմելու ժողովրդականություն վայելող այլ ուժերի հետ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից