copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:00 06-11-2024

Փաշինյանին «մատուցված ծառայությունների» համար Ալեքսանդր Սիրունյանը ԲԴԽ-ում պաշտոն կստանա

2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխություն»-ից հետո իր հարցազրույցներում մշտապես ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսող, իսկ նախկիններին փնովող Ալեքսանդր Սիրունյանը վերջապես պաշտոն կստանա։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նախօրեին տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում առաջադրվել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամի թեկնածու։

«Ռոբերտ Քոչարյանն իր անցած ճանապարհով քայլող խոչընդոտ է արդարադատության համար»,- 2018-ի ամռանը իր հարցազրույցներից մեկում ասել էր Սիրունյանը։

Նույն ակտիվությամբ նա քննադատում է Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդած շարժումը։

«Ինչ սառեցնել, նա Աստծո ծառան է, Տիրոջը խաբա՞ր են արել՝ Վազգենը գործի չի գալու»,- հունիսի 11-ին ասել էր Սիրունյանը։

Նշենք, որ Սիրունյանը 1993-2009 թվականներին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես վարչության դատախազ։ Այնուհետև փաստաբանական գործունեություն է ծավալել։

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո նրա անունը շրջանառվում էր որպես նոր նախարարի թեկնածու, որի մասին ինքը ևս խոսել էր։

ՔՊ-ն փաստացի նրան չընտրեց նախարար՝ այդ պաշտոնում նշանակելով Սրբուհի Գալյանին։

Իսկ ահա Սիրունյանը ՔՊ-ին և անձամբ Փաշինյանին «մատուցած ծառայությունների» համար ԲԴԽ-ում պաշտոն կստանա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում