Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:00 21-01-2025

«Թուրքիայի թշնամի». ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը Թուրքիայում հիստերիա է առաջացրել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ Սենատը պետքարտուղարի պաշտոնում միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական ​​Մարկո Ռուբիոյի թեկնածությունը։

Հաղորդվում է, որ Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել է 99 սենատոր, այդ թվում նաև ինքը։ Նա այդ պաշտոնում առաջադրվել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և դարձել նրա կաբինետի առաջին հաստատված անդամը։

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը սերում է կուբացի ներգաղթյալների ընտանիքից և պահպանողական ​​«Թեյախմության շարժման» առաջնորդներից է։ Իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ դաշնակիցները պետք է ավելի շատ նպաստեն հավաքական պաշտպանությանը:

Ռուբիոն Հյուսիսատլանտյան դաշինքը կարևոր է համարել ԱՄՆ-ի համար՝ միառժամանակ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «պետք է ունենա ոչ միայն պաշտպանական դաշնակիցներ, այլև ունակ դաշնակիցներ»: Նա 21-րդ դարում ԱՄՆ-ի բարգավաճման գլխավոր սպառնալիք է համարել Չինաստանին, իսկ ուկրաինական պատերազմի համատեքստում ասել է, որ երկու կողմն էլ պետք է զիջումների գնա՝ խաղաղության հասնելու համար։ «Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես կարծում եմ, որ դա պետք է լինի Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը, մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի։ Դա հեշտ չի լինի եւ կպահանջի համարձակ դիվանագիտություն»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատումը լուրջ դժգոհություններ և հիստերիայի ալիք է առաջացրել Թուրքիայում։ Մասնավորապես՝ ընդդիմադիր «Sözcü» պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը հայտնի է իր հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։

Լրատվամիջոցն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունները։

Մասնավորապես Ռուբիոն նշել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան անցում է կատարել ավտորիտար իշխանության և երկրի ներսում մարդու իրավունքների խախտումները գնալով ավելանում են։ Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։

Բացի այդ, թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել Ռուբիոյի հայտարարությանն առ այն, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես ԱՄՆ-ի դաշնակից, ուրեմն պետք է գործի դաշնակցի պես։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին՝ Ռուբիոն ընդգծել էր, որ այդ գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը և վնաս հասցնում ահաբեկչության դեմ պայքարին։

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանձնառություններին։ Այս ամենից ելնելով՝ թուրքական լրատվամիջոցը Մարկո Ռուբիոին անվանել է «Թուրքիայի թշնամի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով