copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:21 21-08-2023

Թուրքական մամուլը Թուրքիայի թշնամի է համարում Ֆրանսիայի նոր դեսպանին

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտին, ով այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ նախկինում Դյումոնտը եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հրաշալի տիրապետում է թուրքերենին։

Նշվում է, որ Դյումոնտը բազմիցս քննադատել է քուրդ զինյալների դեմ, Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածությունում ամբողջությամբ անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել: Ըստ կայքի` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «‎համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։
Ընդհանուր առմամվ թուրքական մամուլը նրան ներկայացնում է որպես Թուրքիայի թշնամի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ