copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:30 16-07-2021

ԱՄՆ-ն Վրաստանին կոչ է արել չեղարկել Գերագույն դատարանում դատավորների նշանակումը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր էջում կոչ է արել Վրաստանին չեղյալ հայտարարել Գերագույն դատարանում վեց դատավորի նշանակումը, որն ավելի վաղ հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից:

«ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Վրաստանի խորհրդարանի հուլիսի 12-ի որոշմամբ, ըստ որի՝ Գերագույն դատարանի վեց թեկնածուները հաստատվել են՝ խախտելով ապրիլի 19-ի համաձայնությունը: Դատական համակարգի հավակնոտ բարեփոխումը չափազանց կարևոր է Վրաստանի հաջողության համար»,- գրել է Բլինկենը:

Գերագույն դատարանում նոր նշանակումները մեկնաբանել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ վեց դատավորի նշանակումը կարող է խաթարել «միջազգային հանրության» վստահությունը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ և երկիրն առավել քիչ գրավիչ դարձնել ներդրողների համար:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում