Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 23:12 13-01-2025

Հենրի Ավագյանը «Փյունիկից» տեղափոխվել է այլ ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը հեռացել է «Փյունիկից» ու այժմ նոր ակումբ ունի։
28-ամյա Ավագյանը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքերը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեռևս հայտնի չեն կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանները։

Ավագյանը «Միկայի» սան է, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Միկայի», «Բանանցի», «Ալաշկերտի», «Վանի», «Նորավանքի», «ԲԿՄԱ»-ի ու «Փյունիկի» կազմերում: Վերջինիս կազմում դարձել է 2023/24 մրցաշրջանի Հայաստանի չեմպիոն, 2018/19 մրցաշրջանի գավաթակիր ու սուպերգավաթակիր՝ «Ալաշկերտի» կազմում, ինչպես նաև գավաթակիր «Նորավանքի» կազմում՝ 2021/22 մրցաշրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում Ավագյանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 20 հանդիպման։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել