Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 20:25 19-10-2024

«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում

«Փյունիկ ակումբի» սեփականատերը մարզաբազայի պատերին անչափահների նկարները փակցնելուց զատ, աղմկահարույց և վիրավորական հայատարարությունն է արել։ Նա հարցազրույցներից մեկում «Նոա» տեղափոխված անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերն անվանել է դավաճանություն՝ նշելով, որ չգիտի՝ նրանք ֆուտբոլիստ կդառնան, թե ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են։

Oragir.News-ը մի քանի օր է, ինչ փորձում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պատասխանատու մարմնի հետ կապ հաստատել, սակայն ակումբի կողմից նշված հեռախոսահամարները մնում են անպատասխան։ Նշված հեռախոսահամարներով կապ հաստատել չի հաջողվում։

Ֆուտբոլային ակումբի հեռախոսահամարով միայն մեկ անգամ կարողացանք կապ հաստատել օպերատորի հետ․ մեզ ասացին, որ 1 ժամից փորձենք, կամ իրենք կկապվեն, սակայն մեր զանգերը կրկին անպատասխան մնացին։

«Նոա» ֆուտբոլային ակումբի նշված հեռախոսահամարով ևս Oragir.News-ին կապ հաստատել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Երևանի «Նոան» անդրադարձել է «Փյունիկի» այն քայլին, որով ակումբն իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ մուտքն արգելված է, քանի որ պատանի ֆուտբոլիստները «Փյունիկից» տեղափոխվել են «Նոա»։ «Նոան» հայտարարել է, որ իր համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը։

Նշենք նաև, որ թեմային անդրադաձել է ՄԻՊ-ը, ընդգծելով, որ պետությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ վատ և ոչ զգայուն վերաբերմունքը, բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ հոգեբանական բռնության դրսևորումները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում վերջիններիս իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին