Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:53 13-01-2025

Ադրբեջանը հրամայել է, սրանք էլ գլուխները կախ ասել են՝ մի բան կանենք. Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը հրամայել է, սրանք էլ գլուխները կախ ասել են՝ մի բան կանենք: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին հարցին:

«Փաշինյանը մի քիչ այլ ձև կներկայացնի, կասի՝ դե խաղաղություն է այլևս, էլ ի՞նչ կոնֆլիկտ, ՄԽ-ն մեզ պետք չի, բայց չեմ բացառում, որ ասի՝ դե հենա մոտեցել ենք, եթե էդ մի փոքր բանն ա մեզ խանգարում, իհարկե, գնանք դրան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին՝ հնարավոր է անեն՝ ասելով չհամաձայնեցված 10 տոկոսի համար էր, ինչից հետո սպասենք խաղաղության պայմանագրի կնքում, Արթուր Խաչատրյանը չբացառեց, բայց և շեշտեց, որ 10 տոկոսը գնալով ավելանում է, քանի որ Ալիևը շարունակաբար նոր պահանջներ է առաջ քաշում։



Ամենից շատ դիտված