Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 10-01-2025

Բնակարաններ, մեքենա, 7 մլն անկանխիկ, 17 մլն եկամուտ․ Վահան Կոստանյանի և նրա ծնողների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել վերջիններիս հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանի ու նրա ծնողների՝ Ալեքսան Կոստանյանի և Գայանե Սարունգուլյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Կոստանյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել 2023-ի հունվարի 27-ին, իսկ նախքան դա եղել է Արարատ Միրզոյանի օգնականն ու խորհրդականը՝ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի ու պատգամավորի պաշտոններում։

Վահան Կոստանյանը անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2009 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է իշխանափոխությունից հետո՝ 2018-ի օգոստոսի 3-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Վերջինս Արարատ բանկում տարսկզբին ունեցել է 272 հազար դրամ փոխառություն՝ 12 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին զրոյացվել է։

ԱԳ փոխնախարարի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 906․733 դրամ, տարեվերջին՝ 6 մլն 157․274 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 100 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 80 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարում Վահան Կոստանյանի եկամուտը կազմել է 14 մլն 813․277 դրամ, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 515․866 դրամ։

Փոխնախարարի հայրը՝ Ալեքսան Կոստանյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 103 հազար դրամ, տարեվերջին՝ 864 դրամ։ Վերջինս ունեցել է նաև 200 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջի դրությամբ կազմել է 120 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 777․471 դրամ, 1 մլն 235․101 դրամը Լևոն Հովհաննիսյանից ստացած աշխատավարձն է, 300 հազար դրամը՝ Արդշինբանկից ստացած փոխառությունը, իսկ 242․370 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ, որը ստացել է Հայաստանի Հանրապետությունից։

Կոստանյանի մայրը՝ Գայանե Սարունգուլյանը, որպես անշար գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որոնցից առաջինը նվիրատվություն է ստացել 1993 թվականի հոկտեմբերի 14-ին, մյուսը՝ գնել է 2000 թվականի հուլիսի 4-ին։

Տարեվերջին 2 բնակարաններն էլ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 399․059 դրամ, տարեվերջին՝ 828․531,05 դրամ։ Նա ունեցել է նաև 300 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջի դրությամբ կազմել է 200 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 345․216 դրամ, որը Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցից ստացած աշխատավարձն է։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան