copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 07-03-2025

4 անշարժ գույք, մեքենա, 2 մլն անկանխիկ, 29 մլն եկամուտ․ Եղիշե Կիրակոսյանի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Մամուլն այս իրողությունը պայմանավորում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի հետ, որը նրա առաջ դրել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Կիրակոսյանը կտրականապես դեմ է դրան։

Հիշեցնենք՝ Կիրակոսյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 5-ին, իսկ մինչև դա՝ 2018-ի նոյեմբերի 7-ից ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն էր։ Նշանակումից 2 շաբաթ առաջ՝ 2018-ի հոկտեմբերի 25-ին, նա նշանակվել էր վարչապետի խորհրդական։

Oragir.News-ը ներկայացնում է Եղիշե Կիրակոսյանի և նրա կնոջ՝ Քնարիկ Նազարյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Կիրակոսյանը հայտարարագրել է բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը ժառանգություն է ստացել 2021 թվականի մարտի 24-ին, հողամաս և առանձնատուն՝ Արագածոտնի մարզի Աշնակ համայնքում, որոնք նվիրատվություն է ստացել 2016 թվականի օգոստոսի 3-ին, ինչպես նաև ավտոտնակ՝ Երևանի կենտրոնում, որը գնել է 2001 թվականի նոյեմբերի 28-ին։ Բոլոր 4 գույքերին էլ Կիրակոսյանը տիրապետում է միանձնյա սեփականությամբ, և տարեվերջին դրանք պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2011 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2020 թվականի հունիսի 16-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Եղիշե Կիրակոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 381․402,73 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 269․837,15։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 21 մլն 935․926 դրամ, որից 16 մլն 846․989 դրամը վարչապետի աշխատակազմից, 241․450 դրամը՝ ԵՊՀ-ից, 50 հազար դրամը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, 2 մլն 857․500 դրամը՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից ստացած աշխատավարձն է, 948․650 դրամը՝ ԵՊՀ-ից, 35․337 դրամը՝ Քաղաքացիական դասընթացների երևանյան դպրոցից, 936 հազար դրամն էլ՝ ԲՈՒՆ գիտամշակութային հիմնադրամից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 327․480,82 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 7 մլն 226․041,39 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Կիրակոսյանի կինը՝ Քնարիկ Նազարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 146․65 եվրո, որը տարեվերջին զրոյացել է։ Կանխիկ միջոցներ՝ վերջինս չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 18 հազար եվրո՝ 7 մլն 560,180 դրամ, որը Եվրոպայի խորհրդի գրասենյակից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 766 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը