Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:54 24-12-2024

Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար նախ պետք է վստահ լինել, որ նա գիտի «ռազմավարություն» բառի իմաստը

Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաև հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, վերջին վեց տարիներին, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը:

Ապագայի ռազմավարության մասին Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար, նախ պետք է վստահ լինել, որ նա գիտի է «ռազմավարություն» բառի իմաստը: Որովհետև, եթե իմանար՝ Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջև չէր կանգնեցնի:

Ավելի խորանալով նրա բանավեճային առաջարկի ձևակերպումների մեջ, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի մոտ ընդգծված տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով:

Ենթադրաբար, նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալված ու ամեն ինչում ձախողված ղեկավարը, կարծես թե լատենտ օգնություն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից:

Իսկ իմաստ ունի՞ արդյոք ապագայի մասին, հրապարակային խոսակցություն ծավալել և խորհուրդներ տալ մի մարդու, ով 2021թ. բոլորին խոստանում էր, որ «Ապագա կա»:

Իմաստ ունի՞ արդյոք, որևէ բան քննարկել մի մարդու հետ, ով հանուն իշխանության պատրաստ է տրորել ցանկացած կարմիր գիծ, պատրաստ է զոհել հազարավոր կյանքեր, կարող է իր կայացրած քաղաքական որոշումների պատասխանատվությունից խուսափել ու այլոց մեղադրել:

Իր իշխանության վեց տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին: Եվ վերջապես, ինչու՞ է Փաշինյանը նախագահներին հիմա հրավիրում ապագայի ռազմավարության մասին խոսելու...

«Խաղաղության խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն այլևս հուսադրող չէ: Ձախողվել և/կամ տապալվել է երկրի անվտանգության կոնցեպտը, արտաքին հարաբերություններում լիակատար քաոս է, տարածաշրջանում կարող է պայթել նոր պատերազմ, տնտեսությունը սկսել է ծանր շնչել, աճում է ՀՀ կառավարությունից քաղաքացիների դժգոհությունը, ՔՊ-ում սկսել են չենթարկվել և այլն...

Այս իրավիճակում, նա պետք է ոչ թե հրապարակային բանավեճի հրավիրի (իմանալով, որ չեն գնալու) և ձեռքի հետ էլ փորձի էժան դիվիդենտներ փախցնել, այլ, վաղուց պետք է խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին և ճգնաժամային կառավարման խորհուրդ ձևավորելու առաջարկությամբ հանդես գար: Այսօր գոնե Արցախի հետպատերազմյան մասը կպահպանվեր, Սյունիքին սպառնացող վտանգները կչեզոքանային ու այսքան աղետալի վիճակում չէին լինի Հայաստանի գործերը:

Կընդունեին առաջարկը թե, ոչ՝ այլ հարց է»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին