Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:53 20-12-2024

«Կարմիր գծերի» համար 160․000 վճարած քաղաքացիները կարող են դատի տալ քաղաքապետարանին 

ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել։

Խոսքը «կարմիր գծերի» մասին է, որոնց վճարը 1 տարվա համար նախկին 12․000 դրամից Ավինյանի ղեկավարած կառույցը դարձրեց 160․000 դրամ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը թեմայի վերաբերյալ շտապեց 2 տեղեկություն հայտնել երևանցիներին։

«1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։

2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,- գրել է նա։

Նշենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն էր բողոքարկել կարմիր գծերի թանկացման որոշումը։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը նշեց, որ քաղաքային իշխանության կայացրած ապօրինի որոշման դեմ հայցադիմումը դատարան են ներկայացրել 2024 թվականի փետրվարին։ Մոտ 1 տարի ձգվելուց հետո դատարանը իրենց հայցը մասնակի բավարարել է․

«Սկզբում գնացել էր գրավոր ընթացակարգ, բայց քանի որ գործը հանրային հնչեղություն ունի, սոցիալական կարևոր հանգամանքներ ունի, փոխեցին բանավոր քննության։

Սկզբում քաղաքապետարանը որպես պատասխանող նշանակել էր իրենց իրավաբանական վարչության աշխատողին, բայց դատարանը պարտադրեց, որ քաղաքային իշխանությունից ներկայացուցիչ գա․ Սուրեն Գրիգորյանը ներկայացավ։

Դատը ավարտվեց, հիմա վճիռն այն է, որ մասնակի բավարարվել է մեր հայցադիմումը։ Դա իրենից ենթադրում է, որ ավագանու՝ «կարմիր գծերը» թանկացնելու որոշումն անվավեր է ճանաչվել։

Միակ բանը, որ հայցն ամբողջովին չի բավարարվել, այլ մասնակի, դա այն է, որ քաղաքապետարանի հավաքագրած գումարները չվերադարձվի քաղաքացիներին, որպեսզի պետությունը չտուժի»։

Խոսքը 1․5 միլիարդ դրամից ավելի գումարի մասին է, որը երևանցիները վճարել են միայն 2024-ի առաջին 8 ամիսներին․

«2023 թվականին՝ 12 ամսվա ընթացքում, քաղաքային իշխանությունը հավաքագրել էր 922 միլիոն դրամ, իսկ 2024-ի առաջին 8 ամսվա ընթացքում արդեն հավաքագրվել էր 1․5 միլիարդ դրամ, չհաշված՝ տուգանքները և մյուս 4 ամիսները։

Փաստացի իրավիճակը հետևյալն է, անկախ նրանից այդ գումարը կվերադարձվի քաղաքացիներին, թե ոչ, դատարանն արդեն ստույգ ասում է, որ անվավեր է այդ որոշումը։ Հիմնավորման մեջ ընկած է 2 բան՝

1-ին, որ նման տեսակի տուրքեր սահմանելիս տուրքի մաթեմատիկական կորիզը պետք է լինի ծախսերը, այսինքն՝ պետք է հաշվես տվյալ ծառայությունը մատուցելիս ինչ ծախսեր ես ունենում և հենց այդ ծախսերի թվից բխելով, գաս դրույքաչափերին։

2-րդ, ավագանին՝ քաղաքային իշխանությունը, իրավունք չունի որևէ դրույքաչափ բարձրացնել այս կամ այն փողոցը կամ վարչական շրջանը բեռնաթափելու նպատակով»։

Հարցին՝ թեև ի պատասխան Ձեր հայցադիմումի՝ դատարանը նշել է, որ քաղաքացիների կողմից վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, բայց արդյոք քաղաքացիները կարո՞ղ են առանձին-առանձին հայցադիմում ներկայացնել դատարան ընդդեմ քաղաքապետարանի և պահանջել իրենց գումարը, ավագանու անդամը պատասխանեց։

«Այն, որ դատարանը հիմա չտվեց վճիռ, որով պետությունը կպարտավորվեր վերադարձնել այն բոլոր 160․000 դրամները, որոնք վճարվել են, չի նշանակում, որ մարդիկ իրավունք չունեն օգտագործելով մեր վճիռը, մտնել դատարան և պահանջել գումարի փոխհատուցում»,- եզրափակեց Սամվել Հակոբյանը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում