Օրակարգ․ Գյումրին մերժելու է Փաշինյանին՝ Հայաստանի հանդեպ իր մեղքից մաքրվելու համար․ Երվանդ Բոզոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Երվանդ Բոզոյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Երվանդ Բոզոյանի հետ զրուցել ենք Գյումրիում ստեղծված քաղաքական, կառավարման ճգնաժամի և Նիկոլ Փաշինյանի՝ նախնական ընտրություններ անցկացնելու որոշման, ընդդիմադիր ուժերի վարկանիշի և անելիքների, Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու նախաձեռնության, ներքաղաքական իրողությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ գյումրեցիները ցանկանում են մերժել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մաքրվեն Հայաստանի Հանրապետության առաջ իրենց մեղքից։

«Գյումրեցիներն իրենց մերժելու են, որովհետև իրենց մոտ կա էքզիստենցիալ խնդիր. իրենք խորը վիրավորված են, որ փաստացի իրենք դարձան այն պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, էսպես ֆորմալ իմաստով Գյումրիից սկսվեց չէ՞, իրենք ասում են՝ մենք իրեն հեռացնելու ենք իշխանությունց՝ հենց մեր քաղաքից, որպեսզի մաքրվենք Հայաստանի հանդեպ մեր մեղքից»,- ասաց նա։

Բոզոյանը չի ափսոսում, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է ներկայիս «Հայկական ժամանակ» օրաթերթը, ժամանակին նվիրել է Նիկոլ Փաշինյանին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր