copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:39 26-11-2024

Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա՞․ Գեղամ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Yerevan Tribune-ի հետ զրույցում հատնել է, որ ընդդիմությունը, խորհրդարան մտնելիս, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չի ունեցել․ «Ես և իմ ընկերները մտածել ենք, որ գալիս ենք խորհրդարան և պատգամավոր աշխատելուն զուգընթաց պետք է մարդկանց բացատրենք, որ սխալ ընտրություն են կատարել, որպեսզի ընթացքում կամ հետո ճիշտ ընտրություն կատարեն։ Ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք, Փաշինյանին հեռացնեի՞նք»։

Նազարյանի հայտարարությունը մեկնաբանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մեր գնահատականների և մոտեցումների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք շարունակում ենք պնդել, որ այս չարիքի իշխանությունը օր առաջ պետք է հեռանա և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է։ Եթե մեր խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի մոտեցումների մեջ ինչ-որ բան է փոխվել, դա իր շատ նեղ աձնական տեսակետն է, որը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում, հակառակը՝ այն ուղիղ հակասության մեջ է մտնում խմբակցության ձևավորած օրակարգի և վարած քաղաքականության հետ։ Առնվազն այս հարցը կքննարկվի խմբակցությունում, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկվեն, պարզ կդառնա քննարկումից հետո»,- «Պոլիտիկ»-ի հետ զրույցում ասել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ