Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:23 21-11-2024

2 ամիս է` քաղաքապետարանը կենտրոնում շենքի տանիք է քանդել ու չի սարքում

Oragir.News-ն ահազանգ է ստացել Երևանի Խանջյան 31 ա շենքի բնակիչներից, ովքեր դժգոհում են, որ իրենց շենքի տանիքը քաղաքապետարանի կողմից քանդվել է վերանորոգման նպատակով, սակայն շուրջ երկու ամիս է՝ բնակելի շենքի տանիքը գտնվում է քանդված վիճակում։

Oragir.News-ը եղել է այդ շենքում և տեղում նկարել է տանիքը։

«Երկու ամիս է՝ տանիքը քանդել են ու թողել այս վիճակում։ Իբր պիտի վերանորոգեին, սակայն հիմա ասում են՝ փող չկա։ Եթե փող չկար, գոնե չգային քանդեին։ Անձրևները լցվում է մարդկանց բնակարանները։ Սա ուղղակի խայտառակություն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը։

Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ առաջիկայում տանիքի հարցն ամբողջությամբ լուծվելու է։

«Ոնց հասկացա, իրենք արդեն «կարկասը» հավաքել են, մնացել է թիթեղների մասը, որ ամրակցումը անեն»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Դիտարկմանը՝ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, քաղաքապետարանից նշեցին․

«Այս պահին կդժվարանամ ասել՝ կոնկրետ այս պահին աշխատանքներ իրականացվում են, թե ոչ, Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնից հայտնեցին, որ մի քանի օրվա ընթացքում այդ խնդիրն ամբողջությամբ լուծելու են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը