copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:55 11-11-2024

Շիրակի մարզպետն ու ՔՊ-ական պատգամավորը բարեկամներին տեղավորում են Գյումրի ԲԿ-ում

Oragir.News-ը պարբերաբար ստանում է դժգոհություններ Գյումրի բժշկական կենտրոնից։
Ամիսներ առաջ գրել էինք, որ այս բուժհաստատության աշխատողները ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Բուժհաստատության գլխավոր հաշվապահը Oragir.News-ին տվել էր պարզաբանում, թե ինչու են ուշացնում աշխատավարձերը։

Oragir.News-ը այս անգամ ևս դժգոհություն է ստացել Գյումրի բժշկական կենտրոնից։

«Գյումրի բժշկական կենտրոնը դարձրել են ՔՊ-ականների հոր դյուքանը, ինչ հաստիք ասես կբացեն, որ իրենց բարեկամները անգործ չմնան։ Շիրակի մարզպետը կնոջ բարեկամներին է տեղավորում աշխատանքի, Սարուխանյանը` իր բարեկամներին, իրար մեջ բաժանել են։ Մարզպետի կնոջ եղբայրը` Ժորան 2022-ից աշխատում էր որպես տնտեսվար, հետո որոշ ժամանակ հետո կնոջը Գոհարին արխիվում նշանակեցին, բոլորովին վերջերս էլ արխիվի բաժնի պետ, մի խոսքով`ապահովել են աշխատանքային պայմաններ, իսկ այդ հիվանդանոցին պարզվում է կլինիկական հոգեբան պետք չէ։ Այդ հաստիքը կրճատեցին, հիմա լոգոպեդ ունեն, էլի իրենց մարդն է։ Իմ հաստիքը կրճատվեց, ընդամենը 4 օր հետո բացվեց լոգոպեդի հաստիքը բացվեց։ Արմինե Պետրոսյանին տեղավորեցին, որովհետև ամուսինը դատախազությունում է աշխատում։
Նյարդաբանության բաժանմունքի վարիչ էլ նշանակել են Ժորա Բաղդասարյանին, ով Կարեն Սարուխանյանի բարեկամն է»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց մեր աղբյուրը։

Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի բաժնից, վերջիններս խոստացել են այսօր մանրամասն պարզաբանել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ