copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 20:13 14-01-2026

Վանաձորի քաղաքապետարանում պաշտոնյաներն իրենց զավակներին են աշխատանքի տեղավորում

Վանաձորի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել քաղաքապետարանի աշխատակիցների ամբողջական ցանկը՝ ներառյալ տեխնիկական և սպասարկման անձնակազմը՝ զբաղեցրած հաստիքներով ու դրույքաչափերով: Հարցումը, բնականաբար, թողնվել է անպատասխան:

Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, օրինակ, Լոռու նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանի դուստր Աննա Խաչատրյանն է, որը 2023 թվականին Վանաձորի քաղաքապետարանից ստացել է 1,021,834 ՀՀ դրամ, իսկ 2024 թվականին՝ 1,639,129 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն:

Քաղաքապետարանի մեկ այլ աշխատակից է եղել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի որդին՝ Լևոն Փելեշյանը, որը 2021 թվականին է գումար ստացել Վանաձորի քաղաքապետարանից՝ 714,323 ՀՀ դրամ` որպես աշխատանքի վարձատրություն: Այդ ժամանակ Արկադի Փելեշյանը քաղաքապետարանում համայնքապետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
(քաղաքապետարանից վարձատրությունների չափը վերցված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից):

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ