copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:02 22-11-2022

ՔՊ-ականը քույրերին աշխատանքի է տեղավորում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Օրեր առաջ «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանն ազատվել է պաշտոնից եւ այլ աշխատանքի անցել առողջապահության նախարարությունում: Փորձեցինք Կարապետյանից ճշտել, թե նախարարությունում ինչ պաշտոն է զբաղեցնում, նա չպատասխանեց․ «Ձեր բոլոր հարցերն ուղղեք նախարարությանը»: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե ով է նշանակվել «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, եւ երբ տեղի կունենա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ «Հարցերը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:

Մենք մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ Հարություն Դավթյանին: Առաջիկայում կկայանա մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մեզ հասած լուրերով՝ ՔՊ-ի Սեւանի տարածքային կառույցի նախագահ Արթուր Լալազարյանը ջանում է քրոջը, ով տվյալ կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ, կենտրոնի տնօրեն կարգել: Ի դեպ, Սեւանում խոսում են, որ մյուս քրոջն էլ՝ Գայանե Լալազարյանին, վերջերս աշխատանքի է ընդունել մարզպետարանի կրթության վարչությունում՝ որպես Սեւանի տարածքի պատասխանատու։ Կապ հաստատեցինք «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Դավթյանի հետ:

Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին։ «Ես չեմ կարող ասել, թե դա երբ կհայտարարվի, ճշտեք նախարարության հետ, իսկ մրցույթին, իհարկե, մասնակցելու եմ»: «Սեւան» կենտրոնի հաշվապահը ե՞ւս կմասնակցի մրցույթին։ «Ես առաջին անգամ եմ լսում այն, ինչն ասացիք: Ես հանրապետական ԲԿ-ից եմ եկել, դեռ նոր ծանոթանում եմ անձնակազմի հետ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ