Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:15 05-11-2024

Թքած ունեն պայմանագրի վրա, 1800 դրամը սարքել են 2200․ բաժանորդները դժգոհ են «Վիվա»-ից

«Վիվա Արմենիա»-ն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ծանուցումներ է ուղարկել իր բաժանորդներին՝ տեղեկացնելով սպասվող թանկացումների մասին։

Oragir.News-ը բազաթիվ քաղաքացիներից դժգոհություններ են ստացվել, որ թանկացել են նաև այն փաթեթները, որոնք տարիներ առաջ են ձեռք բերել։

«Ես օգտվում եմ «Վիվա»-ի «Z» սակագնային փաթեթից։ Դրա հաար սկզբում վճարում էի 1800 դրամ։ Մոտ 1 տարի առաջ այն թանկացրեցին՝ դարձնելով 2000 դրամ, այսօր է հաղորդագրություն ստացա, որ դեկտեմբերի 5-ից ևս 200 դրամով թանկանալու է՝ դառնալով 2200 դրամ։ Սա հաճախորդներին թալանելու ձև է, եթե ես պայմանագիր եմ կնքել իրենց հետ, որ փաթեթի արժեքը 1800 դրամ է, ո՞նց եք թանկացնում 2000, հետո 2200 դրամ։ Իրենք փաստացի թքած ունեն և՛ իրենց պայմանագրի վրա, և՛ հաճախորդների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժանորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ օգտվում է «Viva 1700» սակագնային փաթեթից, որը նույպես թանկացել է։

«Թանկացնում են այն դեպքում, երբ կապի տարրական հարցերը չեն կարղանում կարգավորել։ Հատկապես ինտերնետը շատ թույլ է, թե ինչի համար են ամեն տարի գները թանկացնում, միայն իրենք գիտեն։ Ես հարաժարվելու եմ իրենց կապից, այդ գնով ավելի նորմալ ծառայություններից կարող եմ օգտվել։ Որակ չկա, բայց թանկացնում են»,- բողոքեց մեկ այլ քաղաքացի։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Վիվա Արմենիա» ընկերության լրատվական ծառայություն, սակայն աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ բոլոր հարցերը պետք է գրավոր տարբերակով լինեն։

Հաղորդագրության մեջ նշվում է․ «Փոփոխություններ «Viva 1700», «Z» և «START» կանխավճարային սակագնային պլաններում։ Տեղեկացնում ենք, որ Viva ընկերության կողմից մատուցվող ձայնային ծառայությունների և ինտերնետի որակի բարելավման նպատակով ենթակառուցվածքների և համակարգերի տեխնիկական վերազինմամբ և արդիականացմամբ պայմանավորված, 2024թ․ դեկտեմբերի 5-ից «Viva 1700», «Z» և «START» կանխավճարային սակագնային պլանների պայմաններում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները. Կանխավճարային սակագնային պլան, 1900 ՀՀ դրամ/30 օր Z 2000 ՀՀ դրամ/30 օր 2200 ՀՀ դրամ/30 օր START 2000 ՀՀ դրամ/30 օր»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել