Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:07 15-01-2024

Ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից․ ԿԳՄՍՆ-ում թքած ունեն մեր ինքնության վրա

Բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից ու տգիտությունից, ու սա այսօր միայն մեր թատրոնին չի վերաբերում։

Այս մասին «Գոյ» թատրոնի անձնակազմի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց դերասան Սամվել Թոփալյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից իրենց ուղարկված փաստաթղթին և դրանում առկա բազմաթիվ սխալներին։

«Ինչ ունենք ավելի կարևոր, քան հայոց լեզուն է։ Այսինքն նրանք թքած ունեն մեր բացարձակ արժեքի վրա, մեր ինքնության վրա, մեր վրա։ Ու մենք պե՞տք է սա հանդուրժենք։ Էլի եմ կրկնում՝ խոսքը միայն Գոյ թատրոնը չի»,- ասաց դերասանը։

Թոփալյանը շեշտեց նաև, որ իրենց պայքարի տարբերակը սա է, եթե ինչ-որ մեկն իրենց այլ տարբերակ կհուշի, ապա պատրաստ են նաև կանգնել նրա կողքին։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին