Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:05 05-11-2024

Միջազգային գործընկերներին ներկայացվել է զինված հակամարտություններում ՀՀ ՄԻՊ հաստատության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հոկտեմբերի 27-ից 31-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր ասամբլեային, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի՝ «Զինված հակամարտություններում գործող՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ու գործառույթները» խորագրով համաժողովին։

Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի 2024 թվականի գործունեության զեկույցը, կառավարող խորհրդի անդամների ընտրության հարցը, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների ծրագիրը։

Միջազգային համաժողովին անդրադարձ է կատարվել պատերազմական և հետպատերազմական պայմաններում գործող մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության առանձնահատկություններին, մարտահրավերներին ու փորձառությանը։

Նինա Փիրումյանը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը՝ անդրադարձ կատարելով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ու մշտադիտարկման աշխատանքներին, այն մարտահրավերներին, որոնց առնչվել է հաստատությունը պատերազմական և հետպատերազմական պայմաններում գործունեություն ծավալելիս։ Մասնավորապես, առանձին անդրադարձ է կատարվել փաստահավաք աշխատանքների կարևորությանը, բռնի տեղահանված բնակչության հետ աշխատանքի առանձնահատկություններին, հավաստի տեղեկատվության հավաքագրմանն ուղղված՝ աշխատակազմի ջանքերին ու կարողությունների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։

Համաժողովի ընթացքում կարևորվել է նաև հաստատությունների աշխատակազմերի հոգեբանական պատրատվածությանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ձեռնարկների ու ուղեցույցների կիրառությունը։

Նինա Փիրումյանն ընդգծել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության ու անաչառության պահպանման կարևորությունը հատկապես զինված հակամարտությունների պայմաններում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելիս։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի