copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:35 26-10-2024

Կոնֆե՞տ, թե՞ հոգեորսություն. ավետարանականների «կրեատիվ» քարոզը

Oragir.News-ի ընթերցողներից մեկը ահազանգեց, որ իրեն փողոցում դեղին ծրար-բացիկ են տվել, որի վրա կապված է եղել կոնֆետ։ Ծրարի ներքևում գրված է եղել՝ «Այս նամակը քեզ համար է»։

Ծրարի ներսում ևս եղել է գրություն․ «Անցյալը հնարավոր չէ փոխել, բայց քո ապագան դու ես ընտրում», իսկ ներքևի հատվածում նշված է, որ եթե օգնության կարիք ունես, զանգահարի՛ր նշված հեռախոսահամարով։

Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե ում նախաձեռնությունն է, և ի՞նչ օգնության մասին է խոսքը և որոշեց զանգահարել ծրարի վրա նշված հեռախոսահամարով։

Պարզվեց, որ դա Հայ ավետարանական եկեղեցու մտահղացումն է։

«Կիրակի օրերին իրականացվում են հանդիպումներ քրիստոնյա երիտասարդների հետ։ Տարբեր խաղեր են լինում, երիտասարդները միմյանց հետ հետաքրքիր ժամանակ են անցկացնում ու եթե ինչ-որ օգնության կարիք են ունենում, նրանց օգնում ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը։

Նա նաև հավելեց, որ իրենք հոգեբանական աջակցություն են ցուցաբերում․

«Երիտասարդների մոտ այժմ շատ տարածված է, որ մենակ են, դեպրեսիայի մեջ են, ընկերներ չունեն։ Ավելի շատ այդ առումով է կարևոր նախաձեռնությունը։ Կիրակի օրերին երիտասարդները լսում են իրենց հովվի ուղղորդիչ խոսքը, և դրանից հետո սկսվում են միջոցառումներ, խաղեր՝ նայած թե այդ օրվա համար ինչ ուղղորդություն կա»։

Նրա խոսքով՝ կարիք ունեցող երիտասարդներին տրվում է նաև սնունդ և անհրաժեշտ պարագաներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր