copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:54 19-09-2022

Անթույլատրելի է արեւմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզը․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։

Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ։

Բայց միեւնույն ժամանակ անթույլատրելի է արեւմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները։

Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջաբսանդալի։

Այս պայմաններում տեսնում եմ հետեւյալ քայլերի անհրաժեշտությունը.

1. Նիկոլիզմի անհապաղ հեռացում։

2. Փորձառու, արհեստավարժ ու հուզական գործողություններից զերծ ազգային ու պետական գործիչներից կազմված հակաճգնաժամային կառավարության ձեւավորում։

3. Միջազգային ուժային կենտրոնների հետ հստակ ու առանց «խաղեր տալու» հարաբերությունների հստակեցում։

4. Արցախի անվտանգության երաշխավորի ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանի գծի արմատավորում։

5. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում։

6. Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում։

7. Բանակի վերազինում եւ անվտանգային նոր կոնցեպտի մշակում։

8. Ատելության ու երկպառակության քարոզի անթույլատրելիություն։

Դժվար է, բայց անհնար չէ»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում